Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Հայաստանի մշակույթի նախարարությունը կաջակցի Ռոբերտ Սահակյանցի ստուդիային: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Ինչպես հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, աջակցությունը կուղղվի ստուդիայի վերազինմանը:
Թուրքիայի Բուրսա նահանգի Ուլուդաղի ձմեռային հանգստավայրում Վրաստանի քաղաքացի Միկոլոս Օմարովի կյանքը փրկել է միասին նույն հյուրանոցում հանգստացող հայազգի Աշոտ Սուքիասյանը։
Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մորս ձայնը» ֆիլմը հունվարի 12-ին կցուցադրվի Այրվայնի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը՝ հղում կատարելով «Ասպարեզ» պարբերականը, ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում սցենարի հեղինակ և համապրոդյուսեր Քեյ Մուրադյանի հետ:
Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության ղեկավարությունը օգնել է անցյալ շաբաթ Դամասկոսում հերթական ահաբեկչության ժամանակ զոհված հայ երկու երեխաների ընտանիքներին: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ կուսակցության ղեկավարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Սիրիայի ընդդիմադիր գրոհայինների կողմից բնակելի թաղամասերը, դպրոցները եւ սրբա վայրերը հրաձգության ենթարկելը ի զորու չեն ոչնչացնելու երկրի քաղաքացիների ապրելու եւ արարելու ձգտումը, հայրենասիրության զգացումը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում իր Ազգային խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի Թուրքիա կատարելիք այցին, որը կկայանա 2014-ի հունվարի 27 եւ 28, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Թուրքիա այցելողները հաճախ չեն տեսնում ոչինչ ավելի, քան Միջերկրական ծովի ափերն ու Ստամբուլի մզկիթները: Մինչդեռ CNN-ի լրագրող Ռոբին Գոլդին կոչ է անում այցելել երկրի խորքը և բացահայտել այդ տարածքում ոչնչացված հայկական քաղաքակրթության հետքերը, տեսնել երկու աչքերի տարբեր գույներ ունեցող Վանա կատուներին, բարձրանալ բիբլիական Արարատը և այնտեղից տեսնել Իրանի և Հայաստանի տարածքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գոլդինը նշում է, որ հնարավոր չէ քայլել այդ տարածքներում և մի քանի մղոնի վրա չբացահայտել հազարավոր տարիների ...
ՆԱՏՕ-ի ամսագրի (NATO staff centre magazine) 2013թ. դեկտեմբեր - 2014թ. փետրվար համարում լույս է տեսել Հայաստանի մասին զբոսաշրջիկային- մշակութային հոդված:
«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերին տեղափոխել են Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոց:
Հունվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում գտնվող բաժինների պատվիրակությանը:
Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) խորհրդի անդամ Ռեյչլ Կապրիելյանը նշանակվել է Մասաչուսեթսում Աշխատանքի եւ աշխատուժի զարգացման նահանգային քարտուղարի պաշտոնում:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում Ուոթերթաունի միջին դպրոցի հայկական ակումբն ամեն տարի միջոցներ է հավաքում, որպեսզի բժիշկներ ուղարկի Հայաստանի հեռավոր գյուղեր: Այս տարի նոյեմբերի 17-ին այն կազմակերպել էր կինոցուցադրություն, որպեսզի այդ նպատակով գումար հավաքի: Այդ մասին գրում է «Watertown Patch»-ը:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը, որը տպագրվել է թուրքական «Today’s Zaman»-ում:
Կյանքի 59-րդ տարում մահացել է անվանի հայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ Արամ Ղարաբեկյանը հանկարծամահ է եղել Միացյալ Նահանգներում:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան հայ–թուրքական հարաբերությունների համար բեկումնային չի դառնա, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: